«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Երկրում հաստատված է կուսակցապետություն և անձնիշխանություն

Երկրում հաստատված է կուսակցապետություն և անձնիշխանություն
08.07.2025 | 12:41

Իրականում, ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնող ՔՊ կուսակցության ղեկավարի հետ ամեն ինչ պարզ է. նա, հանուն իր իշխանության, դուրս է գալիս իր լիազորությունների սահմաններից, ապօրինաբար միջամտում է կամ յուրացնում իրավապահ մարմինների լիազորությունները, որոնք բացառիկ են: Այսինքն` վեապահված են միայն այդ մարմիններին, և վարչապետին արգելված է այն, ինչ անում է:

Իրավապահ մարմինները չպետք է թույլ տան, որ պետականությունը քայքայող գործողություններով ՔՊ կուսակցությունն իրենց վերածի իր շահերի պաշտպանության գործիքի:

Գործադիր իշխանության ղեկավարը

իրավապահ մարմիններին ուղղված իր անթաքույց քաղաքական հրահանգներով հեղինակազրկում է նրանց՝ նույնիսկ հրապարակայնորեն հրահանգ տալով` ինչ կարող են անել կամ ինչ չեն կարող անել:

Դա արվում է կազմակերպված. ՔՊ կուսակցության որոշ պատգամավորներ անմիջապես լծվում են այդ հրահանգի արդարացմանն ու տարածմանը: Քաղաքական իշխանության մոլուցքն այնքան մեծ է, որ անգամ չեն էլ մտածում, որ վարչապետի ստատուսները նրանցից յուրաքանչյուրի ապօրինությունները հաստատելու հաղթաթուղթ են։

Այսպես են ոչնչացվում իրավական պետության հիմքերը, չեն գործում զսպումներն ու հակակշիռները` ժողովրդավարական պետության մեխանիզմները: Ստացվում է` բոլորը, այդ թվում` Կառավարությունից անկախ մարմինները ծառայում են մեկ անձի և մեկ կուսակցության:

Մայր Աթոռում ինչ քննչական կամ հետապնդման գործողություն էլ, որ իրականացվի, վարչապետի պաշտոն զբաղեցնող ՔՊ կուսակցության ղեկավարն իր անօրինական ուղղորդմամբ արդեն իսկ դրանց վրա դնում է ապօրինությունների կնիքը։

Սրանք ապացույցներ են, որ երկրում հաստատված է կուսակցապետություն եւ անձիշխանություն:

Արման ԹԱԹՈՅԱՆ

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ